Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում

Վերջին լուրերը
Team-ի Կայուն զարգացման պարտատոմսերը ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Խորհրդանշական զանգը հնչեց․ Թիմ Տելեկոմ Արմենիայի կայուն զարգացման պարտատոմսերը պաշտոնապես ցուցակվեցին Հայաստանի ֆոնդային բորսայում և դեկտեմբերի 25-ից հասանելի են դառնալու ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ ձեռք բերելու համար արդեն երկրորդային շուկայից։

Հայկական շուկայի համար բավականին խոշոր՝ շուրջ 75 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով այս թողարկումը, որի տեղաբաշխումն իրականացրեց Ամերիաբանկը, մեծ պահանջարկ ունեցավ ներդրողների շրջանում և տեղաբաշխվեց ժամանակից շուտ։ 2 դոլարային և 1 դրամային տրանշերով Տելեկոմ Արմենիա ընկերության պարտատոմսեր է ձեռք է բերել շուրջ 300 ներդրող։

Մանրամասները՝ ռեպորտաժում.

Team Telecom Armenia-ի արժեթղթերը հնարավոր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային համակարգի միջոցով` մոտենալով բորսայի անդամ հանդիսացող ցանակացած բանկ կամ ներդրումային ընկերություն, բացելով բրոքերային հաշիվ և ներկայացնելով պարտատոմսերի ձեռք բերման հայտ: 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները