Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2025-ի առաջին կիսամյակում

Վերջին լուրերը
Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2025-ի առաջին կիսամյակում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանի բոլոր բանկերը կրկին ընդգրկվել են խոշոր հարկատուների շարքում՝ պետական բյուջե վճարելով շուրջ 107.76 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 25.26 միլիարդ դրամով (2024 թվականի երկրորդ եռամսյակում բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր գումարը կազմել էր մոտ 82.51 միլիարդ դրամ)։

Հրապարակված ցուցակում առաջատար հարկատու է դարձել Արդշինբանկը, որն այս տարվա երկրորդ եռամսյակում պետական բյուջե է փոխանցել շուրջ 27.96 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 5.93 միլիարդ դրամի դիմաց, ինչի արդյունքում աճը կազմել է մոտ 22 միլիարդ դրամ կամ 371.5 տոկոս։

Երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը, որի վճարումները նույնպես աճել են՝ 2024 թվականի 17.52 միլիարդ դրամից հասնելով մինչև 21.40 միլիարդ դրամ, ինչը կազմում է մոտ 3.88 միլիարդ դրամ ավելացում կամ 22.2 տոկոս։

Երրորդ տեղում է ԱԿԲԱ բանկը. այս տարվա երկրորդ եռամսյակում վճարել է շուրջ 8.46 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 8.66 միլիարդ դրամի դիմաց։

Չորրորդ տեղում գտնվող Ինեկոբանկի վճարումները նույնպես փոքր-ինչ նվազել են՝ 8.15 միլիարդ դրամից իջնելով մինչև 7.97 միլիարդ դրամ։

Հաջորդող Կոնվերս Բանկի դեպքում նվազումը ավելի ընդգծված է՝ 2024 թվականի երկրորդ եռամսյակի 5.25 միլիարդ դրամից հասնելով մինչև մոտ 4.8 միլիարդ դրամ։

Ընդհանուր առմամբ բանկային համակարգի վճարումները այս տարվա երկրորդ եռամսյակում զգալիորեն աճել են՝ ապահովելով պետական բյուջեի համար շուրջ քառորդով ավելի մեծ մուտքեր։

Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2025-ի առաջին կիսամյակում

Կարդացեք նաև՝

Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2025-ի առաջին եռամսյակում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները