Հարկային եկամուտներն աճել են 6.8%-ով՝ հասնելով 1.76 տրիլիոն դրամի

Վերջին լուրերը
Հարկային եկամուտներն աճել են 6.8%-ով՝ հասնելով 1.76 տրիլիոն դրամի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 760 միլիարդ դրամ։ Այս ցուցանիշը 112.7 միլիարդ դրամով կամ 6.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները:

Հատկանշական է, որ միայն երրորդ եռամսյակում հավաքագրվել է 579.6 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 10% աճ:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ մինչև տարեվերջ այս աճի դինամիկան կպահպանվի և ցուցանիշները կշարունակեն բարելավվել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները