Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում ՀՀ հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններ, որոնց համաձայն որոշ մասնագիտական գործունեություն իրականացնողներ այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում և կարող են գործել միայն հարկման ընդհանուր համակարգում։
Փոփոխությունը վերաբերում է ՀՀ-ում կիրառվող տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի հետևյալ բաժիններին՝
- «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» բաժնում ներառվող՝
• «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեություն»
• «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ» - «N (ԷՆ) Վարչարարական և օժանդակ գործունեություն» բաժնում ներառվող՝
• «78.2. Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն»
• «78.3. Աշխատուժով ապահովման այլ գործունեություն»
Այս գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները պետք է մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը ներառյալ ՀՀ հաշվետվությունների էլեկտրոնային համակարգի միջոցով ներկայացնեն ԱԱՀ վճարող համարվելու և հաշվառվելու մասին հայտարարություն։