«Տաշիր» ընկերությունների խումբը կգործարկի հագուստի սեփական բրենդը

spot_imgspot_img
Վերջին լուրերը
«Տաշիր» ընկերությունների խումբը կգործարկի հագուստի սեփական բրենդը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Տաշիր» ընկերությունների խումբը պատրաստվում է գործարկել հագուստի սեփական բրենդը, գրում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով «Տաշիր»-ի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ այն ներկայացված կլինի ընկերության Take Away ցանցի սեփական հանրախանութներում։ «Տաշիր»-ը նաև նոր տարածքներ է փնտրում առևտրի կենտրոններում այս հանրախանութների բացման համար։

Ըստ պարբերականի՝ Ռուսաստանից արևմտյան ապրանքանիշերի դուրսբերումից հետո առանց հիմնական վարձակալների մնացած խոշոր առևտրի կենտրոնների սեփականատերերը որոշել են դրանք փոխարինել սեփական ապրանքանիշերի խանութներով։

Ներկայումս «Տաշիր»-ն ունի երեք հանրախանութ սեփական առևտրի կենտրոններում: Անցած տարի խումբը գործարկել է նաեւ Zebra Home տան համար նախատեսված ապրանքների ցանցը, որի առաջին խանութը բացվել է «Տաշիր»-ին պատկանող Kvartal West առևտրի կենտրոնում։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները
Գտիր