Հայտնի է տարվա բառը․ Vibe coding

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Բրիտանական Collins բառարանը 2025-ի «տարվա բառ» է ճանաչել vibe coding արտահայտությունը՝ նոր զարգացող տեխնոլոգիական տերմին, որը նկարագրում է այնպիսի ծրագրավորման ձև, երբ արհեստական բանականությունը թույլ է տալիս կոդ գրել առանց կոդ գրելու՝ բնական լեզվով։

Տերմինը ներմուծել է Անդրեյ Կարպաթին, նախկինում՝ Tesla-ի ԱԲ բաժնի տնօրեն և OpenAI-ի հիմնադիր ինժեներներից մեկը։ Նրա խոսքով՝ vibe coding-ը այն գործընթացն է, երբ մարդը կարող է պարզապես պատմել իր գաղափարի մասին, իսկ արհեստական բանականությունը ինքն է ստեղծում դրա հիման վրա հավելվածի կոդը․ «Դա ծրագրավորում է առանց գիտակցելու, որ կոդ ընդհանրապես գոյություն ունի»։

Collins-ի լեզվաբանները, ովքեր մշտապես հետևում են 24 միլիարդ բառ պարունակող Collins Corpus բազային՝ կազմված լրատվամիջոցներից ու սոցիալական ցանցերից, նշել են, որ «vibe coding»-ի օգտագործումը կտրուկ աճել է 2025-ի փետրվարից հետո։

Բացի այդ, բառարանի այս տարվա ցանկում են հայտնվել նաև մի շարք հետաքրքիր նոր տերմիններ․

  • biohacking — մարդու մարմնի բնական գործընթացների փոփոխություն՝ առողջությունն ու երկարակեցությունը բարելավելու նպատակով,
  • clanker — արհամարհական բառ՝ կիրառվող ռոբոտների կամ ԱԲ համակարգերի նկատմամբ,
  • glaze — չափազանց գովաբանել կամ հաճոյանալ,
  • aura farming — սոցիալական հմայքի և ինքնատիպ կերպարի «մշակում»՝ գրավիչ երևալու համար,
  • broligarchy — «tech bros»-երի, այսինքն՝ խոշոր տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների մասին սարկաստիկ տերմին,
  • Henry — «high earner, not rich yet»՝ «բարձր եկամուտ ունեցող, բայց դեռ չհարստացած» մարդիկ,
  • coolcation — հանգիստ՝ սառը կլիմայով վայրում,
  • taskmasking — աշխատավայրում զբաղվածության կեղծ տպավորություն ստեղծելու պրակտիկա,
  • micro-retirement — կարճատև դադար աշխատանքից՝ անձնական հետաքրքրությունները զարգացնելու համար։

Collins-ի գործադիր տնօրեն Ալեքս Բիքրոֆթը նշել է,- «Vibe coding-ը ճշգրիտ արտացոլում է, թե ինչպես է լեզուն զարգանում տեխնոլոգիայի հետ համընթաց։ Այն խորհրդանշում է ծրագրավորման նոր դարաշրջան, որտեղ ԱԲ-ն դարձնում է կոդավորումը հասանելի բոլորին։ Մարդու ստեղծագործական միտքն ու մեքենայական բանականությունը միավորվում են՝ փոխելով մեր հարաբերությունը համակարգիչների հետ»։

Այսպես՝ մինչև AI-ն գրում է կոդը մեր փոխարեն, լեզուն շարունակում է արձագանքել ժամանակի ռիթմին՝ գրանցելով նոր բառեր, որոնք միավորում են տեխնոլոգիան ու մարդկային երևակայությունը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները