Թարգմանող ակնոցներ և խելացի ժամացույց. Google-ը հետաքրքիր նորություններ ունի

Վերջին լուրերը
Թարգմանող ակնոցներ և խելացի ժամացույց. Google-ը հետաքրքիր նորություններ ունի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 11-ին կայացել է ամենամյա Google I/O կոնֆերանսը, որի ընթացքում տեխնոհսկան հետաքրքիր անակնկալներով է հանդես եկել։ Բացի Pixel շարքի նոր ֆլագմաններից և Pixel Buds Pro ականջակալներից, ընկերությունը ներկայացրել է նաև առաջին խելացի ժամացույցը, թարգմանող ակնոցներ և այլ հետաքրքիր նորույթներ։

AR (լրացված իրականություն) ակնոց, որն իրական ժամանակում թարգմանում է ձայնը մի լեզվից մյուսը և ցուցադրում ենթագրերը անմիջապես ակնոցի ոսպնյակների վրա:

- Advertisement -
Թարգմանող ակնոցներ և խելացի ժամացույց. Google-ը հետաքրքիր նորություններ ունի

Ակնոցների հիմնական առաձնահատկությունը այլ լեզուներով ձայնի թարգմանությունը հենց աչքի առաջ տեսնելու հնարավորությունն է։ Թարգմանության համար ակնոցն օգտագործում է Google Translate հավելվածը, որը լսում է խոսքը, իսկ հետո ցուցադրում թարգմանված տեքստը։

Ընկերությունը նշել է, որ ներկայացված արտադրանքը աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց հնարավորություն է տալիս շփվել՝ վերացնելով լեզվական արգելքը։ Սարքը կարող են օգտագործել նաև լսողության խանգարումներ ունեցող մարդիկ։

AR ակնոցների թողարկման ժամկետն ընկերությունը դեռևս չի նշում։

Google Pixel Watch կոչվող խելացի ժամացույցը, որի մասին վերջին շրջանում խոսակցությունները շատ էին, վերջապես վաճառքում կհայտնվի այս աշնանը: Այն կստանան ինտեգրում Fitbit հավելվածի հետ։ Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին հաղորդվել էր, որ Google-ի խելացի ժամացույցները գնով կկարողանան մրցակցել Apple Watch-ի հետ։ Այն կլինի ամբողջությամբ Wear OS համակարգով աշխատող առաջին մոդելը։

Արտադրողն առանձնակի կարևորել է առողջության և ֆիթնեսի հնարավորությունները, ներառյալ սրտի հաճախականության և քնի ռեժիմին հետևելու գործառույթները:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները