Հոնկոնգի չինական համալսարանի և Ցյուրիխի ETH-ի գիտնականները ռիսկի են դիմել` հեռացնել վիրաբույժին վիրահատարանից և կատարել վիրահատությունն այլ երկրից։ Սյս մասին հայտնում է Techno.nv.ua-ն։
Նրանք հաջողությամբ էնդոսկոպիա են կատարել խոզի վրա՝ գտնվելով նրանից 9300 կմ հեռավորության վրա՝ օգտագործելով PlayStation 3 gamepad։
Վիրաբույժները հեռակա կարգով հաջողությամբ կառավարել են սարքը և վիրահատությունն իրականացրել անվնաս: Նրանք հեռակա կարգով կառավարում են էնդոսկոպը՝ օգտագործելով PlayStation կարգավորիչը՝ գերարագ ինտերնետ կապով՝ ընդամենը 300 միլիվայրկյան ուշացումով:
Էնդոսկոպը, որը մշակվել է ETH Ցյուրիխի թիմի կողմից, տեղադրվել է խոզի մեջ Հոնկոնգի վիրահատարանում: Այս էնդոսկոպը եզակի է նրանով, որ իր մագնիսական գլխի շնորհիվ կարող է թեքվել ցանկացած ուղղությամբ՝ դարձնելով այն ավելի մանևրելի և հարմար, քան ավանդական սարքերը:
Ավելին, իր փոքր չափսերի շնորհիվ այն կարող է օգտագործվել մարդկանց դեպքում քթի միջոցով, ինչն ավելի հարմարավետ է դարձնում պրոցեդուրան։
Այս փորձը Ցյուրիխի ETH-ի և Հոնկոնգի չինական համալսարանի հետազոտողների համատեղ նախագծի մի մասն էր: Վիրահատությունը զգալի առաջընթաց է հեռուստավիրաբուժության ոլորտում։
Ծրագրի ղեկավար պրոֆեսոր Բրեդլի Նելսոնն ասել է, որ հետազոտողների հաջորդ նպատակը մարդու ստամոքսի հեռակառավարմամբ էնդոսկոպիա կատարելն է: Այս տեխնոլոգիան հսկայական ներուժ ունի այնպիսի պրոցեդուրաների համար, ինչպիսին է ստամոքս-աղիքային քաղցկեղի սքրինինգը։