Հայկական SuperAnnotate-ը հայտնել է NVIDIA-ի հետ համագործակցության մասին

Վերջին լուրերը
Հայկական SuperAnnotate-ը հայտնել է NVIDIA-ի հետ համագործակցության մասին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate-ը հայտարարել է NVIDIA-ի հետ տեխնիկական համագործակցության մասին՝ իր հարթակում ներառելով NVIDIA NeMo Evaluator-ը։ Այս լուծումը թույլ կտա գնահատել գեներատիվ AI մոդելների արդյունավետությունը՝ համատեղելով մեծ լեզվական մոդելները (LLM) և մարդու փորձագիտական կարծիքը։

Նոր գործիքը կօգնի ընկերություններին AI մոդելների գնահատումն իրականացնել ավելի արագ՝ համատեղելով ավտոմատացված և ձեռքով գնահատման մեթոդները։ Սա կնվազեցնի ժամանակի և ռեսուրսների ծախսը՝ պահպանելով բարձր գնահատման որակ։

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված հարթակ է, որի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև 10 անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը:

SuperAnnotate-ի և NVIDIA-ի համագործակցությունը կնպաստի AI մոդելների ավելի օպտիմալ գնահատմանը՝ ապահովելով տվյալների բարձր հուսալիություն և արդյունավետություն։

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները