Երկու հայ եղբայրների` Տիգրան և Վահան Պետրոսյանների կողմից հիմնադրված SuperAnnotate ստարտափը հաջողությամբ փակել է 36 միլիոն դոլար արժողությամբ Series B-ի ֆինանսավորման փուլը, որը գլխավորում է Socium Ventures-ը, NVIDIA-ի, Databricks Ventures-ի, Lionel Messi’s Play Time Ventures-ի, Glynn Capital-ի և այլ ներդրողների աջակցությամբ, այս մասին տեղեկանում ենք SuperAnnotate-ի բլոգից։
Այս ներդրումը կնպաստի ստարտափի աճին և կամրապնդի վերջինիս դիրքը՝ որպես առաջատար GenAI կորպորատիվ տվյալների հավաքածուների ստեղծման, կառավարման և կազմակերպման գործում:
«Fortune 50 մի քանի ընկերությունների կողմից վստահված մեր հարթակը կազմակերպություններին հնարավորություն է տալիս ստեղծել AI-ի բարդ մոդելներ՝ օգտագործելով ամենաբարձր որակի մուլտիմոդալ տվյալների հավաքածուները»,- նշում է ստարտափի համահիմնադիր Վահան Պետրոսյանը։
SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված հարթակ է, որի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև 10 անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը: