Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate-ն ընդգրկվել է G2-ի 50 լավագույն AI պրոդուկտների վարկանիշում

Վերջին լուրերը
Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate-ն ընդգրկվել է G2-ի 50 լավագույն AI պրոդուկտների վարկանիշում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate-ը G2-ի 50 լավագույն AI պրոդուկտների վարկանիշում է՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը տվյալների պիտակավորման (data labeling) անվանակարգում։

SuperAnnotate-ը մեքենայական ուսուցման ինժեներների և անոտացիա իրականացնող թիմերի համար նախատեսված արհեստական բանականությամբ օժտված հարթակ է, որի միջոցով անոտացիոն գործողությունները կատարվում են մինչև 10 անգամ արագ՝ միևնույն ժամանակ պահպանելով անոտացիայի ոլորտում աշխատանքի ճշգրտության առաջատար մակարդակը:

G2-ը ծրագրային ապահովման ամենամեծ հարթակներից մեկն է, որը տարեկան ավելի քան 60 միլիոն մարդ օգտագործում են ծրագրային ապահովման ավելի խելացի որոշում կայացնելու համար՝  հիմնված մասնագիտական արձագանքների վրա:

Վարկանիշի ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները