Հայ հիմնադիրներ ունեցող SuperAnnotate ընկերությունը հայտարարել է 13 մլն դոլար Series B լրացուցիչ ներդրում ներգրավելու մասին՝ ընդլայնելու իր բիզնեսը և մրցելու արհեստական բանականության ոլորտի խոշոր խաղացողների՝ Scale AI-ի և Surge AI-ի հետ։
Ներդրումը գլխավորել է Dell Technologies Capital-ը, ինչի արդյունքում ամբողջ փուլի ֆինանսավորումը հասել է 50 միլիոն դոլարի։ SuperAnnotate-ը զբաղվում է արհեստական բանականության մոդելների համար տվյալների պիտակավորման (data labeling) և կառավարման գործիքների մշակմամբ։
Ընկերությունը մտադիր է այս ֆինանսավորմամբ արագացնել իր պլատֆորմի զարգացումն ու ընդլայնել մրցունակությունը այս ոլորտի հսկաների՝ Scale AI-ի և Surge AI-ի հետ։ SuperAnnotate-ի գլխավոր գործադիր տնօրեն Վահան Պետրոսյանը նշել է, որ ընկերությունը կենտրոնանում է տվյալների ամբողջական շղթայի ավտոմատացման վրա՝ ներառյալ տվյալների մաքրման, նախապատրաստման, պիտակավորման և մոդելների գնահատման գործընթացները։
SuperAnnotate-ի հաճախորդների թվում արդեն կան խոշոր կազմակերպություններ, ինչպիսիք են Databricks-ը և Canva-ն։
«AI-ի տվյալները պահանջում են ճիշտ գործիքներ՝ ժամանակակից արհեստական բանականության հավելվածների մշակումն ու կառավարումը ավելի պարզ և արդյունավետ դարձնելու համար», — նշում է SuperAnnotate-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահան Պետրոսյանը, — Սա հենց այն է, ինչ մենք անում ենք SuperAnnotate-ում։ Մինչ օրս գրանցած առաջընթացը վկայում է մեր ներուժի մասին այս ոլորտում, և մենք ուրախ ենք համագործակցել Dell Technologies Capital-ի հետ զարգացման այս նոր փուլում»։
Կարդացե՛ք նաև.