Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարական տեխնոլոգիաների կենտրոնի (AUA EPIC) STRIVE ծրագիրն ընդունում է հայտեր:
Փորձնական ծրագրի հաջողությունից հետո STRIVE-ը վերադառնում է նոր՝ թարմացված, կատարելագործված, ընդլայնված ծրագրով։
Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 20-35 տարեկան 35 տաղանդավոր անհատներ՝ ձեռնարկատիրական և նորարարական մտածելակերպը, ստեղծագործ և քննադատական մտածողությունը, խնդիրներ լուծելու և որոշումներ կայացնելու կարողությունները զարգացնելու նպատակով։
Ծրագրին դիմելու համար պարտադիր չէ ստարտափ գաղափար ունենալը, սակայն պարտադիր է անգլերենի իմացությունը (առնվազն միջին մակարդակ), քանի որ ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։
Դիմել հնարավոր է այստեղ մինչև սեպտեմբերի 30-ը։ Ծրագրի մասին մանրամասն կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։