Նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Վերջին լուրերը
Նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի միջև դեկտեմբերի 21-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համագործակցության վերաբերյալ։

Հուշագրի շրջանակներում կողմերը կհամագործակցեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի զարգացման, հայկական ստարտափ ընկերությունների առաջխաղացման, արհեստական բանականության գործիքների տարածման և ներդրման հարցերում, կաջակցեն հիմնադրամի կողմից կազմակերպվող տեղական և միջազգային միջոցառումների, այդ թվում՝ Seaside Startup Summit-ի անցկացմանը։

- Advertisement -
Նախարարության և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը Հայաստանում գործող, շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է նորարարությունների և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված ինքնակայուն ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։

Seaside Startup Summit նախագիծն անցկացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Միջոցառման շրջանակներում ձեռնարկատերերը հնարավորություն են ստանում հավաքվել մեկ հարկի տակ, մասնակցել տարբեր կրթական ծրագրերի, բարելավել իրենց նախագծերը, ներկայացնել դրանք տարբեր երկրներից ժամանած ներդրողներին և ներդրումային կազմակերպություններին։

Seaside Startup Summit բիզնես ֆորումը 2024թ. կանցկացվի փետրվարի 23-29-ը Արաբական Միացյալ Էմիրություններուում։

Նախագծի իրականացման սկզբից մինչ օրս Հայաստանում՝ Սևանի ափին անցկացվել է 5, արտերկրում՝ 4 ֆորում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները