Իրականացավ Starship-ի 6-րդ փորձնական թռիչքը․ բուստերը սուզվեց Մեքսիկական ծոցի ջրերում

Վերջին լուրերը
Իրականացավ Starship-ի 6-րդ փորձնական թռիչքը․ բուստերը սուզվեց Մեքսիկական ծոցի ջրերում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ն ավարտել է Starship-ի վեցերորդ փորձնական արձակումը, հայտնում է Spacex.com-ը։

Հսկա հրթիռը օդ է բարձրացել ճիշտ ժամանակացույցով՝ նոյեմբերի 19-ին: Ըստ պլանի՝ այս թռիչքը շատ առումներով պետք է ընթանար 5-րդ փորձարկման նման, սակայն արձակումից անմիջապես հետո պարզ դարձավ, որ SpaceX-ի պլանները փոխվել են, և հրթիռի բուստերը պարզապես սուզվել է Մեքսիկական ծոցի ջրերում։

SpaceX-ի խոսնակ Դեն Հյուոտն այս մասին հակիրճ նշել է. «Մենք շեղվել ենք որոշ կանոններից»: Ըստ երևույթին, թռիչքի ժամանակ ինչ-որ անսարքություն է տեղի ունեցել, որը կարող էր խանգարել բուստերի անվտանգ վայրէջքը մեկնարկային հարթակի վրա, ինչի պատճառով էլ փորձագետները որոշել են նույնիսկ չփորձել դա և թույլ են տվել, որ այն սուզվի։

Իր հերթին, Starship տիեզերանավը շարունակել է թռչել տիեզերքում։ Ըստ պլանի՝ այն պետք է վայրէջք կատարի Հնդկական օվկիանոսում: Ի տարբերություն նախորդ փորձարկման՝ Starship-ն իր վայրէջքի վերջին փուլում կփորձի մթնոլորտով անցնելու ընթացքում մեծացնել հարձակման անկյունը՝ վայրէջքի տարբեր սցենարների ծանոթանալու համար։

Նշենք նաև, որ ի վերջո այս անգամ SpaceX-ը գործարկեց Raptor շարժիչներից մեկը՝ վակուումում: Դրանից հետո սարքը սկսել է իջնել ցած՝ դեպի Հնդկական օվկիանոս: Սա կարևոր ձեռքբերում է Starship-ի համար, քանի որ շարժիչի աշխատանքը տիեզերքում ապագա ուղեծրային թռիչքների ամենակարևոր բաղադրիչներից մեկն է:

Տիեզերանավի թռիչքը դիտեք ստորև՝



Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները