SpaceX-ը սկսում է Starlink արբանյակային ցանցի հետ սմարթֆոնների միացման փորձարկումը

Վերջին լուրերը
SpaceX-ը սկսում է Starlink արբանյակային ցանցի հետ սմարթֆոնների միացման փորձարկումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Օրեր առաջ Իլոն Մասկն X-ի իր էջում հայտարարել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, SpaceX-ը կսկսի բջջային հեռախոսներն ուղղակիորեն միացնել Starlink արբանյակային ցանցին։

Դրան կօգնի Direct to Cell տեխնոլոգիան, որի շնորհիվ արբանյակները կարող են օգտագործվել որպես բջջային աշտարակներ ուղեծրում: Դրանք կապահովեն մուտք դեպի ինտերնետ, զանգեր, հաղորդագրություններ՝ առանց հեռախոսը վերգետնյա կայաններին միացնելու։

Ընկերությունը կկարողանա բջջային սարքերը միացնել ինտերնետին աշխարհի ցանկացած կետում, նույնիսկ ամենահեռավոր վայրերում:

Հիշեցնենք, որ վերջերս հաստատվել են Հայաստանի կողմից պաշտոնապես STARLINK-ի երկու հիմնական դիմումները և ՀՀ տարածքում «ՍՏԱՐԼԻՆԿ» ընկերության հայտերը բավարարվել են։ Այժմ Հայաստանը թեստավորման փուլում է, և ակնկալվում է, որ մոտակա ամիսներին այն կավարտվի, և ծառայությունը Հայաստանում նույնպես ամբողջությամբ կշահագործվի։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները