FAST հիմնադրամի Science and Technology Angels Network (STAN) հրեշտակ ներդրողների ցանցն ընդունում է փիթչինգի 15-րդ սեսիայի հայտեր:
Հայտերն ընդունվում են 3 անվանակարգերում.
- Ավանդական հրեշտակ ներդրում. նախասաղմնային փուլի ստարտափների համար, որոնք ունեն MVP և սկզբնական չափելի արդյունք:
- Կանանց ձեռներեցություն. կին հիմնադիրներով ստարտափները կարող են լինել նույնիսկ գաղափարի/կոնցեպտի փուլում:
- Moonshot Track. բարձր ռիսկային/բարձր շահույթ ունեցող նախագծեր՝ գլոբալ մարտահրավերների համար խորը տեխնոլոգիական լուծումներով:
STAN-ը hայ հրեշտակ ներդրողների գլոբալ ցանց է, որը ներդրումներ է կատարում սաղմնային փուլում գտնվող ստարտափներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների նորարարությունները խթանելու վրա:
Փիչինգ միջոցառումը տեղի կունենա մարտի 1-ին։ Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 11-ն է՝ այս հղումով:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։