STAN հրեշտակ ներդրողների ցանցը ներդրումներ է կատարել Denovo Science, TACTUN և BrandLens ստարտափներում

Վերջին լուրերը
STAN հրեշտակ ներդրողների ցանցը ներդրումներ է կատարել Denovo Science, TACTUN և BrandLens ստարտափներում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

FAST հիմնադրամի՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցը (STAN) վերջին մի քանի օրերի ընթացքում հայտարարել է Denovo Science, TACTUN և BrandLens հայկական ստարտափներում ներդրումներ կատարելու մասին՝ ցանցի ներդրումները հասցնելով 23-ի։

Denovo Science ստարտափում սա STAN-ի արդեն 2-րդ ներդրումն է։

Denovo Sciences-ը խորքային տեխնոլոգիական (deep tech) ընկերություն է, որը ստեղծում է նոր թերապևտիկ միջոցներ՝ օգտագործելով ժամանակակից AI տեխնոլոգիաներ: Ստարտափը կիրառում է Deep Reinforcement Learning (DRL) մեթոդը՝ դեղամիջոցների հայտնաբերման բարդ խնդիրները լուծելու համար: Այն ունակ է նախագծել և օպտիմիզացնել քիմիական կառուցվածքներն ինքնուրույն, նույնիսկ եթե հիվանդության մասին տվյալները բավարար չեն:

Denovo Sciences-ը մշակվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) Առաջատար լուծումների կենտրոնի (ASCENT) ծրագրի շրջանակում:

TACTUN-ը ստեղծում է ծախսարդյունավետ, ճկուն կարգավորիչ (hardware) և ծրագրային ապահովման հարթակ, որն առաջին հերթին բավարարում է արտադրական ոլորտի կարիքները և ապահովում ավտոմատացված համակարգերի տեղադրման ու ինտեգրման ամենակարճ ժամանակը:

Ստարտափը հիմնադրվել է 2017 թվականին։ Այն RAFA Solutions ընկերության սպին-օֆֆն է, որն ավելի քան 10 տարի աշխատում է համակարգերի ինտեգրացիաների ոլորտում: 

BrandLens -ը հեղափոխական հարթակ է մարքեթինգի մասնագետների և կազմակերպությունների կողմից զանգվածային վիդեո կոնտենտի ստեղծման համար։

Այն հեշտացնում է կոնտենտի ստեղծման և ներգրավման (engagement) գործընթացը բրենդների հաճախորդների, հետևորդների և ընկերների համար՝ ցանկացած ալիքով (էլ. փոստ, սոցիալական մեդիա և այլն)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները