STAN հրեշտակ ներդրողների ցանցը կբացահայտի՝ ինչպես պատրաստվել Pitching Session-ին

Վերջին լուրերը
STAN հրեշտակ ներդրողների ցանցը կբացահայտի՝ ինչպես պատրաստվել Pitching Session-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ STAN
Երբ՝ սեպտեմբերի 28
Որտեղ՝ FAST Creative Campus

Միջոցառման մասին.

- Advertisement -
STAN հրեշտակ ներդրողների ցանցը կբացահայտի՝ ինչպես պատրաստվել Pitching Session-ին

FAST հիմնադրամի՝ Գիտության և տեխնոլոգիաների հրեշտակ ներդրողների ցանցը (STAN) կազմակերպում է սեմինար «Պատրաստվելով փիչինգ միջոցառմանը» (Getting Ready for Pitching Session) թեմայով։

Միջոցառումն այն հիմնադիրների համար է, ովքեր ցանկանում են բարելավել իրենց pitching հմտությունները, պլանավորել իրենց նախապատրաստումը pitching-ին և ստանալ կարծիք տիրույթի փորձագետներից և գործընկերներից:

Ինտերակտիվ սեմինարի ընթացքում ստարտափները կստանան լավագույն խորհուրդներ՝ բացառիկ pitch deck ստեղծելու համար: Մասնակից թիմերը կաշխատեն իրենց pitch deck-երը կատարելագործելու վրա և կցուցադրեն այն՝ արձագանք ստանալու համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

STAN-ը hայ հրեշտակ ներդրողների գլոբալ ցանց է, որը ներդրումներ է կատարում սաղմնային փուլում գտնվող ստարտափներում, որոնք կենտրոնացած են արհեստական բանականության, գիտության և տեխնոլոգիաների նորարարությունները խթանելու վրա:

Հիշեցնենք նաև, որ STAN հրեշտակների ցանցն ընդունում է փիթչինգի 14-րդ սեսիայի հայտեր: Վերջնաժամկետը հոկտեմբերի 1-ն է։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները