Science and Technology Angels Network-ը (STAN) 105,000 դոլարի ներդրում է կատարել Waveye ստարտափում։ Սա STAN-ի թվով 17-րդ ներդրումն է։
Waveye-ը նորարարական վաղ փուլի տեխնոլոգիական ստարտափ է, որը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:
Մասնագիտանալով ինքնավար մեքենաների ռադարի 4D բարձր լուծաչափով պատկերման աշխատանքներում, Waveye-ի եզակի LIR տեխնոլոգիան հագեցված է խորապես ինտեգրված ռադարային AI-ով:
Ստարտափը ներդրումներ է ներգրավել նաև Formula VC և BigStory VC վենչուրային ֆոնդերից, նաև սինդիկատ ներդրում BANA Angels-ից և Granatus Ventures-ից։ Իսկ ապրիլին ստարտափը Եվրոպայում մեկնարկող Intel Ignite աքսելերատորի յոթերորդ խմբում էր ընդգրկվել:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։