Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով Հայաստան ժամանող քաղաքացիներին Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսների ՀՀ տեղափոխման հետ կապված խնդիրների մասին։
ՊԵԿ-ը հորդորում է քաղաքացիներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող iPhone 16 հեռախոսները։ Կոմիտեն նաև խստորեն խորհուրդ է տալիս մերժել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկները։
Ըստ հայտարարության, նման առաջարկներ անող անձինք հաճախ զբաղվում են քողարկված ձեռնարկատիրական գործունեությամբ, որը կարող է անուղղակիորեն ներգրավել անմեղ քաղաքացիների։ ՊԵԿ-ը նշում է, որ եղել են դեպքեր, երբ հանգստի մեկնած քաղաքացիները, չկարողանալով մերժել նման խնդրանքները, ներմուծել են հեռախոսներ և հետագայում փոխանցել անծանոթ անձանց։
Այս իրավիճակը կանխելու նպատակով, մաքսային ծառայությունը պատրաստվում է իրականացնել ուժեղացված հսկողություն՝ կանխարգելելու առևտրային նշանակության բջջային հեռախոսների ապօրինի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։
ՊԵԿ-ը կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել և հետևել օրենքի պահանջներին՝ հնարավոր իրավական խնդիրներից խուսափելու համար։
Կարդացեք նաև՝