Spotify-ը սկսել է երաժշտական տեսահոլովակներ ավելացնել իր բջջային և վեբ հավելվածներին: Այս նորարարությունը հասանելի է Spotify Premium-ի օգտատերերին դեռևս 11 երկրներում, որոնց թվում են՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Շվեդիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան և Քենիան:
Հոլովակը դիտելու համար Premium-ի օգտատերերը պետք է սեղմեն «Անցնել տեսանյութի» կոճակին։ Սմարթֆոնի վրա այն լիաէկրան ռեժիմով դիտելու համար հարկավոր է պտտել սարքը:
Ֆոնային ունկնդրմանը վերադառնալու համար հարկավոր է սեղմել «Անցնել աուդիոյի» կոճակը: Ապագայում Spotify-ը նախատեսում է ընդլայնել իր տեսահոլովակների շտեմարանը և այս տարբերակը հասանելի դարձնել ավելի շատ երկրներում: Այս պահին դեռ հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին: