SpaceX Starship հսկայական հրթիռի վեցերորդ արձակումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին

Վերջին լուրերը
SpaceX Starship հսկայական հրթիռի վեցերորդ արձակումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

SpaceX-ը հայտարարել է, որ Starship հրթիռային համակարգի վեցերորդ փորձնական թռիչքը տեղի կունենա սովորականից ութ ժամ ուշ, գրում է Techcrunch-ը։

Ինչպես պարզվեց, SpaceX-ը թռիչքը կարգավորող մարմնից՝ ԱՄՆ Դաշնային ավիացիոն գործակալությունից (FAA), թույլտվություն է ստացել միանգամից հինգերորդ և վեցերորդ փորձնական թռիչքների համար։

Վեցերորդ փորձնական արձակումը կիրականացվի հրթիռի հինգերորդ փորձարկումից մոտավորապես մեկ ամիս անց։ Ըստ SpaceX կայքի հայտարարության՝ դա տեղի կունենա նոյեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:00-ին։

Super Heavy կոչվող այս հրթիռի առաջին փուլի վեցերորդ մեկնարկի նպատակները կլինեն նույնը, ինչ հինգերորդ փորձնական թռիչքի ժամանակ էր: Նավը կստանա նաև մի փոքր փոփոխված ջերմային պաշտպանություն և բարելավված պահեստային համակարգ։ Նախորդ թռիչքի ժամանակ այն քիչ էր մնում բախվեր հարթակին՝ ծրագրային ապահովման սխալի պատճառով, ինչը, կարծես, ուղղվել է՝ նախապատրաստվելով հաջորդ փորձնական մեկնարկին:

SpaceX-ը հայտնել է, որ վեցերորդ փորձնական թռիչքի ընթացքում հավաքագրված տվյալները թույլ կտան մոտենալ յոթերորդ փորձնական մեկնարկին «ամբողջովին թարմացված նավով»՝ նոր ջերմային պաշտպանությամբ և ավելի մեծ վառելիքի տարաներով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները