SpaceX մասնավոր տիեզերական ընկերությունը գերազանցել է իր նախորդ տարվա ռեկորդը՝ արձակված հրթիռների քանակով։ 2024 թվականին SpaceX-ն ավարտեց 129 Falcon 9, 2 Falcon Heavy և 3 Starship հրթիռների արձակումով։ Մինչև տարեվերջ ընկերությունը նախատեսում է ևս երեք Falcon 9 չվերթ, ինչը թույլ կտա արձակումների ընդհանուր թիվը հասցնել 137-ի: 2023 թվականին SpaceX-ն իրականացրել է 98 արձակում:
Հրթիռների մեծ մասն արձակվել է Ֆլորիդայի Տիեզերական կենտրոնից, իսկ որոշ առաքելություններ՝ Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական բազայից: Starship-ի բոլոր երեք թռիչքները մեկնարկել են Տեխասի Բոկա Չիկա քաղաքի Starbase-ից:
Falcon-ի արձակման շրջանակներում ընկերությունը հիմնականում Երկրի ցածր ուղեծիր է մատակարարել Starlink համակարգի ինտերնետային արբանյակները: SpaceX-ը նաև ավարտել է ավելի քան 20 կոմերցիոն արձակում՝ նախորդ տարվա 12-ի դիմաց: Ընթացիկ տարվա ընթացքում պետական պայմանագրերով գործարկումները հասել են 18-ի:
Բացի այդ, SpaceX-ն ուղարկել է Crew-8 և Crew-9 առաքելությունները դեպի ՄՏԿ (ISS): Ընկերությունն օգտագործել է Falcon 9-ը Polaris Dawn զբոսաշրջային առաքելությունը սկսելու համար:
Բազմաթիվ փորձարկումներից հետո SpaceX-ը կարողացավ վերադարձնել Falcon 9-ի առաջին աստիճանները՝ դրանք նորից օգտագործելու համար: Միայն մեկ վայրէջք ձախողվեց. օգոստոսի վերջին օգոստոսի վերջին հրթիռի առաջին աստիճանը շրջվել է ծովային «A Shortfall of Gravitas» հարթակի վրա վայրէջքի ժամանակ։
Անցյալ հոկտեմբերին SpaceX-ը հայտարարել էր 2024 թվականին 144 հրթիռի արձակման ծրագրերի մասին: Սակայն եղանակային պայմանների և տեխնիկական խնդիրների պատճառով ընկերությունը չի կարողացել հասնել իր նպատակային արդյունքներին:
SpaceX-ը թույլտվություն է ստացել ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունից 2025 թվականին Starship-ի 25 արձակման համար։ Գարնանը ուղեծրային փորձարկումներ տեղի կունենան՝ վառելիքը մի Starship-ից մյուսը տեղափոխելու համար։ Օգտագործելով Starship հրթիռը՝ SpaceX-ը նախատեսում է ուղեծիր դուրս բերել Starlink V3 արբանյակները: Մինչ օրս Starship-ի վեց փորձնական թռիչք է իրականացվել։