SpaceX-ը միջոցներ է ձեռնարկել աշխատակիցներին Բրազիլիայից տարհանելու համար, և մարդկանց զգուշացրել է այդ երկիր մուտք չգործել, հայտնում է The Wall Street Journal-ը։
Անցյալ շաբաթվա վերջին SpaceX-ի նախագահ Գվին Շոթվելը իր ենթականերին խորհուրդ է տվել չմեկնել Բրազիլիա արձակուրդի կամ աշխատանքի համար։
Իլոն Մասկին պատկանող X սոցիալական ցանցի շուրջ գործարարի և Բրազիլիայի Գերագույն դատարանի միջև առճակատումը լուրջ զարգացումներ է ապրում: Մասկի հակամարտությունը Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեքսանդր դե Մորաեսի հետ շարունակվում է մի քանի ամիս։ Պաշտոնյան կարգադրել է X սոցիալական ցանցի ադմինիստրացիային ջնջել մի շարք հաշիվներ, որոնք, նրա կարծիքով, ատելություն և ապատեղեկատվություն են տարածում։
Հիշեցնենք, որ օգոստոսին սոցիալական ցանցը դադարեցրեց իր ներկայացուցչությունը Բրազիլիայում՝ իր անձնակազմի անվտանգությունն ապահովելու պատճառաբանությամբ։
Անցյալ շաբաթ Բրազիլիայի Գերագույն դատարանն արգելափակեց X-ին։ Որոշումը կչեղարկվի միայն այն դեպքում, երբ հարթակը կատարի դատարանի պահանջները, այն է՝ վճարել տուգանք և երկրում օրինական ներկայացուցիչ նշանակել:
Դատարանը նաև կարգադրել է սառեցնել արբանյակային մատակարար Starlink-ի (պատկանում է SpaceX-ին) հաշիվները և արգելել նրան հետագա ֆինանսական գործարքներ իրականացնել։
բացատրելով, որ Starlink-ը պետք է պատասխանատվություն կրի X-ի նկատմամբ կիրառված տուգանքների համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար