SpaceX Falcon 9 հրթիռը պատմական թռիչք է գրանցել՝ առաջին անգամ արձակվելով է մի երկրից՝ և վայրէջք կատարելով մեկ այլ երկրում

Վերջին լուրերը
SpaceX Falcon 9 հրթիռը պատմական թռիչք է գրանցել՝ առաջին անգամ արձակվելով է մի երկրից՝ և վայրէջք կատարելով մեկ այլ երկրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի SpaceX-ը շարունակում է տիեզերքի պատմության մեջ նոր ռեկորդներ և նվաճումներ գրանցել: Starlink արբանյակների վերջին արձակումը Falcon 9 հրթիռով պատմական էր. այն, ուղեծիր դուրս բերելով 23 ապարատներ, վայրէջք կատարեց Բահամյան կղզիների ափերին՝ նախապես արձակվելով Ֆլորիդայից։

Նոր վայրէջքի վայրը Falcon 9-ին թույլ է տալիս առավելագույնի հասցնել իր արդյունավետությունը: Այն նաև թույլ է տալիս իրականացնել մարդատար տիեզերական առաքելություններ, ինչպիսին է Fram2-ը, դեպի բևեռային ուղեծրեր։ Այս մասին հայտնել է SpaceX ընկերությունը։

Fram2-ը SpaceX Crew Dragon տիեզերանավի պլանավորված տուրիստական, մարդատար առաքելությունն, որը չորս մարդ կտեղափոխի բևեռային ուղեծիր։ Թռիչքը նախատեսված է գարնանը։ Մարտ ամսին կմեկնարկի նաև Crew Dragon-ի «փրկարարական առաքելությունը» դեպի Միջազգային տիեզերակայան կայան (ՄՏԿ)։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները