SpaceX-ն աշխատանքի է ընդունել 14-ամյա ծրագրավորողի

Վերջին լուրերը
SpaceX-ն աշխատանքի է ընդունել 14-ամյա ծրագրավորողի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Իլոն Մասկի տիեզերական ընկերությունն աշխատանքի է ընդունել 14-ամյա Կաիրեն Քվազիին, գրում է Insider-ը։

Դեռահասը վերջերս է ավարտել Կալիֆորնիայի Սանտա Կլարայի համալսարանը, որտեղ ստացել է բակալավրի կոչում։ Նա դարձել է ամենաերիտասարդ շրջանավարտը 1851թ. հիմնադրված համալսարանի պատմության մեջ։

- Advertisement -
SpaceX-ն աշխատանքի է ընդունել 14-ամյա ծրագրավորողի

SpaceX-ում Քվազին կդառնա Starlink արբանյակային ինտերնետ համակարգի ծրագրային ապահովման մշակման թիմի մաս:

Մինչ այս դեռահասն արդեն պրակտիկա էր անցել Intel-ում, որտեղ զբաղվում էր արհեստական ​​ինտելեկտի հետազոտություններով, իսկ 2022-ին Քվազին վերապատրաստվել է Blackbird.AI-ում, որն աշխատում է կիբերանվտանգության ոլորտում։

Ըստ The Seattle Times-ի՝ Կաիրեն Կվազին «սկսել է լրիվ նախադասություններով խոսել» երկու տարեկանում, իսկ ինը տարեկանում հասկացել է, որ առաջ է դպրոցական ուսումնական ծրագրից և ընդունվել է Կալիֆորնիայի Համայնքային քոլեջ։ Նա ընդունվել է Սանտա Կլարայի համալսարան 11 տարեկանում։

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները