Solatube Armenia-ն ներկայացնում է էներգախնայող բնական լուսավորության համակարգեր Հայաստանում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Solatube Armenia ընկերությունը, որը մասնագիտացած է բնական արևային լուսային համակարգերի ներմուծմամբ, հավաքմամբ և տեղադրմամբ, ներկայացնում է էներգախնայող բնական լուսավորության համակարգեր Հայաստանում։ Տեխնոլոգիան նախատեսված է կրճատելու էլեկտրաէներգիայի ծախսերը և ստեղծելու առողջ ու հարմարավետ միջավայր ինչպես տանը, այնպես էլ գրասենյակներում, կոմերցիոն և արտադրական տարածքներում։

Արտոնագրված լուծումները աշխատում են պարզ սկզբունքով․ տանիքի գմբեթը հավաքում է արևի լույսը, փոխանցում բարձր արտացոլող մակերես ունեցող խողովակով, դիֆուզորը՝ տարածում սենյակում՝ ապահովելով հավասարաչափ ու բնական լուսավորություն։

Կազմակերպությունների համար համակարգերը առաջարկում են՝

  • Էլեկտրաէներգիայի ծախսերի էական կրճատում
  • Աշխատակիցների համար առողջ ու արդյունավետ աշխատանքային միջավայր
  • Կանաչ ստանդարտներին համապատասխանող կայուն լուծումներ
  • Բնական լույսի հասանելիություն առանց պատուհանների տարածքներում
  • Ժամանակակից դիզայնի և բարձր արդյունավետության համադրություն

«Solatube Armenia-ն առաջարկում է լուծում, որը միաժամանակ խնայում է ծախսերը, նվազեցնում է կախվածությունը էլեկտրաէներգիայից և նպաստում է կանաչ և կայուն ապագային,- նշել է ընկերության տնօրեն Լիլիթ Սանթուրյանը։

Ծառայությունը ներառում է ամեն ինչ՝ մաքսիմալ հարմարավետության համար․ անվճար խորհրդատվություն, պրոֆեսիոնալ տեղադրում և երաշխիքային սպասարկում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կապ հաստատել արտոնագրված գործընկերոջ հետ Հայաստանում՝ B2B Connection LLC։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները