Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ-ի ուղեցույցը

Վերջին լուրերը
Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ-ի ուղեցույցը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Պետական եկամուտների կոմիտեն հանրությանը ներկայացրել է առողջապահական և կրթական սոցիալական ծախսերի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգը: Եթե արդեն ներկայացրել եք տարեկան եկամուտների հայտարարագիր և ունեք փաստաթղթեր, որոնք հաստատում են ձեր կամ ընտանիքի անդամների կրթական ու առողջապահական ծախսերը, ապա գումարների վերադարձը ստանալու համար կարող եք հետևել ստորև ներկայացված հնգափուլ գործընթացին:

1-ին քայլ

Այցելեք Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների համակարգ: Անցեք «Հարկային հաշվեկշիռ» բաժնին և հետևեք «Սոցիալական ծախսեր» ենթաբաժնին, որտեղ կտեսնեք ձեզ հասանելի վերադարձման գումարի մեծությունը:

2-րդ քայլ

Վերադարձեք համակարգի հիմնական էջ: Ընտրեք «Հայտարարագրեր» բաժինը, որից հետո «Հայտարարագրերի ձևեր» ցանկից գտեք «Դիմում՝ միասնական հաշվից գումարները վերադարձնելու համար» տարբերակը:

3-րդ քայլ

Նոր բացված պատուհանում նշեք ձեր բանկային հաշվեհամարը և վերադարձման ենթակա գումարը: Համակարգը ավտոմատ կերպով կավելացնի բանկի անվանումը: Եթե նախապես ձեր «Անձնական տվյալներ» էջում լրացրել եք բանկային տվյալները, դրանք ինքնաբերաբար կհայտնվեն դիմումի մեջ: Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Գրանցել»:

4-րդ քայլ

Դիմումը գրանցելուց հետո, փոխհատուցման գործընթացն արագացնելու նպատակով, հաջորդ պատուհանում սեղմեք «Մարում/վերադարձ» կոճակը: Այս գործողությամբ դուք տալիս եք ձեր համաձայնությունը, որպեսզի օրվա ավարտին գումարը փոխանցվի ձեր միասնական հաշվին: Նույն կոճակին կարող եք հասանելիություն ունենալ նաև «Հարկային հաշվեկշիռ» էջից:

5-րդ քայլ

Դիմումը կհայտնվի «Լրացված հայտարարագրեր» բաժնում: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել ստորագրման եղանակը, էլեկտրոնային ստորագրությամբ հաստատել դիմումը և վերջնականապես հանձնել այն՝ սեղմելով «Հանձնել ՊԵԿ» կոճակը:

Գործընթացն ավարտվում է դիմումի հանձնումով: Ձեր նշած հաշվեհամարին սոցիալական ծախսերի փոխհատուցման գումարը կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները