Չինական Realme ընկերությունը տեխնոլոգիա է հորինել, որը սմարթֆոնների լիցքավորման ռեկորդային արագություն կապահովի։ Նորության վրա ուշադրություն է դարձրել FoneArena հրատարակությունը։
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ տեխնոլոգիան կթողարկվի SuperSonic Charge ապրանքանիշի ներքո։ Այն թույլ է տալիս սմարթֆոններ լիցքավորել՝ 320 վտ հզորությամբ։
Ընկերությունը նաև հայտնել է, որ նոր ստանդարտին աջակցող սարքերը կկարողանան 0-ից մինչև 17 տոկոս լիցքավորել 35 վայրկյանում։ Ապագա սմարթֆոնների մարտկոցի հզորությունը չի բացահայտվում, սակայն Realme-ը նշել է, որ SuperSonic Charge-ը «չորս այլ նորարարությունների հետ միասին» կներկայացվի օգոստոսի 14-ին կայանալիք միջոցառմանը։
Լրագրողների տվյալներով՝ արագ լիցքավորման նախկին ռեկորդային ստանդարտը ներկայացրել է Xiaomi-ն։ Ընկերությունը հայտնել է, որ 300 վտ արագ լիցքավորման աջակցությամբ իր հեռախոսները կկարողանան 100 տոկոսով լիցքավորվել 5 րոպեում։
Ավելի վաղ ինսայդերները հայտնել էին, որ չինական Xiaomi կորպորացիան պլանավորում է ստեղծել ռեկորդային հզորության մարտկոցով սմարթֆոններ։ Այսպիսով, Xiaomi-ն պետք է թողարկի 7000 միլիամպ/ժամ մարտկոցի հզորությամբ հեռախոսներ՝ 120 Վտ արագ լիցքավորմամբ։
Կարդացե՛ք նաև.
- Խելացի ժամացույցները սրտանոթային հիվանդություն ունեցողների մոտ սթրես են առաջացնում
- Հայտնի է դարձել աշխարհում ամենաշատ վաճառվող սմարթֆոնը
- Հայտնի է iPhone 16-ի շնորհանդեսի ամսաթիվը
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: