Հայկական Tactun ստարտափը ներդրումներ կստանա SmartGateVC-ի կողմից

Վերջին լուրերը
Հայկական Tactun ստարտափը ներդրումներ կստանա SmartGateVC-ի կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Առաջ մղելով բանականության և ֆիզիկական աշխարհի կապը՝ SmartGateVC-ն ներդրումներ կկատարի Հայկական Tactun ստարտափում՝ խելացի արտադրության համար։

Tactun-ը ստեղծում է ծախսարդյունավետ, ճկուն կարգավորիչ (hardware) եւ ծրագրային ապահովման հարթակ, որն առաջին հերթին բավարարում է արտադրական ոլորտի կարիքները եւ ապահովում ավտոմատացված համակարգերի տեղադրման ու ինտեգրման ամենակարճ ժամանակը:

- Advertisement -

Քանի որ մուլտիմոդալ խոշոր լեզվական մոդելները (LLM) շարունակում են զարգանալ, Tactun-ի նորարարական տեխնոլոգիան պատրաստ է հեղափոխության ենթարկել այս մոդելների օգտագործման ձեւը ֆիզիկական համակարգերի կառավարման եւ շահագործման մեջ:

Միացնելով ինտելեկտը ֆիզիկական աշխարհին՝ Tactun-ի առանց կոդ կարգավորիչի լուծումը զգալիորեն կնվազեցնի կախվածությունը թանկարժեք լուծումներից, կկրճատի կոդավորման ռեսուրսները, կարագացնի ինտեգրման ժամանակը եւ արտադրության մեջ կբերի նորարարությունների ալիք։

Tactun-ը հիմնադրվել է 2017 թվականին ։ Այն RAFA Solutions ընկերության սպին-օֆֆն է, որն ավելի քան 10 տարի աշխատում է համակարգերի ինտեգրացիաների ոլորտում: 

SmartGateVC-ի այս ներդրումը ստարտափի առաջին արտաքին ֆինանսավորումն է:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները