Խելացի ժամացույցները սրտանոթային հիվանդություն ունեցողների մոտ սթրես են առաջացնում

Վերջին լուրերը
Խելացի ժամացույցները սրտանոթային հիվանդություն ունեցողների մոտ սթրես են առաջացնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Խելացի ժամացույցները սրտանոթային հիվանդություններ ունեցողների մոտ սթրես են առաջացնում։ Այս մասին հայտարարվել է Ամերիկյան սրտի ասոցիացիայի (JAHA) ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի բժշկական դպրոցի (ԱՄՆ) մասնագետները պարզել են, որ խելացի ժամացույցները և այլ բժշկական գաջեթները անբավարար տվյալներ են տալիս սրտանոթային համակարգի վիճակի մասին, ինչի արդյունքում էլ դրանք կարող են անհանգստություն և սթրեսի պատճառ դառնալ։

Գիտնականների կողմից սրտի հետ կապված խնդիրներ ունեցող 172 հիվանդի հետ անցկացրած հարցումները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր հիվանդությունը ախտորոշելու համար օգտագործում են խելացի ժամացույցներ, ավելի հավանական է, որ մյուսներից ավելի մեծ սթրես ապրեն իրենց վիճակի համար, քանի որ շատ հաճախ ժամացույցները կարող են միայն հիշեցնել հիվանդներին, որ նրանք առողջական խնդիրներ ունեն՝ առանց նոր և արժեքավոր տեղեկություններ տրամադրելու։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները