Սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մակարդակ․ ծրագրավորման անվճար դասընթացներ

Benivo.NET սենյոր ծրագրավորող Անդրանիկ Սարգսյանը կիսվել է ծրագրավորման դասընթացների ամբողջական կուրսով։

Դասերը նախատեսված են բացարձակ սկսնակներից մինչև անգամ պրոֆեսիոնալների համար, ներառում են հետևյալ լեզուներն ու տեխնոլոգիաները՝ C#, .NET , MS SQL Server, Entity Framework, HTML, CSS, JavaScript, jQuery, ASP.NET (նշված հերթականությամբ):

«Վերջապես, երկարատև դասերի ավարտից հետո համարձակվում եմ հրապարակային տեղադրել մեր ծրագրավորման անվճար դասերի ձայնագրությունների հղումը։

Դասընթացի ընթացքում անում ենք նաև ամբողջական պրոյեկտ, ինչպես նաև տարբեր տնային առաջադրանքներ, որոնք կօգնեն կիրառել ու ամրապնդել ստացած գիտելիքը։
Ուսանողի մոտ առաջացած ցանկացած հարց կստանա պատասխան, եթե դիմեն անձամբ ինձ կամ մեր խմբում՝
https://lnkd.in/eqKABbbu»,- գրառման մեջ նշել է Անդրանիկ Սարգսյանը։
Դասերի ձայնագրությունները հասանելի են հղումով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ