Ապրանքների հետվերադարձի առավել պարզ կարգավորումներ բիզնեսների համար. Կայացավ ՓՄՁ ենթախորհրդի նիստը

Վերջին լուրերը
Ապրանքների հետվերադարձի առավել պարզ կարգավորումներ բիզնեսների համար. Կայացավ ՓՄՁ ենթախորհրդի նիստը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում հաճախ անհրաժեշտություն է առաջանում երկու բիզնեսների միջև վերադարձնել ձեռք բերված ապրանքը, բայց դա, պարզվում է, այնքան էլ հարթ գործընթաց չէ։

Գործող օրենսդրությամբ՝ Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածում նշվում է, որ գնորդ բիզնեսը իրավունք ունի վաճառող կողմին հետ վերադարձնել ապրանքը, եթե այն պիտանելիության պահպանման ժամկետ ունեցող ապրանք է։ Օրենքը թույլ է տալիս ապրանքը վերադարձնել միայն դրա ընդունման պահին, ինչը մի շարք խնդիրներ է առաջացնում։

Հարցը քննարկվեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի ունեցած ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստում։ Խնդրահարույց է նաև այն, որ որոշ ոլորտներում գնված ապրանքն ընդհանրապես հետ վերադարձնել չի թույլատրվում, այլապես վաճառողի հարկման ռեժիմը կփոխվի։

Նիստի շրջանակում այս խնդրի լուծման համար առաջարկվեց փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքի 42-րդ հոդվածում և ապրանքների հետվերադարձի ճշգրտման դեպքերը ավելի լայնացնել։ Քննարկման ընթացքում խնդրի մասով կար փոխըմբռնում։ Մի շարք այլ հարցեր նույնպես բարձրաձայնվեցին, այդ թվում՝ ապրանքը հետ վերադարձնելու դեպքում՝ որ կողմի համար երբ է ծախս ճանաչվում, երբ՝ եկամուտ։

Մանրամասները՝ մեր ռեպորտաժում՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները