«She & Tech» կանանց զորեղացման միջոցառում Գյումրիում

Կազմակերպիչ՝ Gyumri Information Technologies Center
Երբ՝
մարտի 26, 2022
Որտե՞ղ
՝ Գյումրի, Արաքս հյուրանոց

Միջոցառման մասին

Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը կանանց տոների առթիվ Գյումրիում կազմակերպում է “She & Tech” միջոցառումը, որի նպատակն է ներկայացնել կանանց դերը և աշխատանքային անսպառ հնարավորությունները տեխնոլոգիական ոլորտում:

Միջոցառման շրջանակներում տեղի կունենա «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Քննարկվելու են հետևյալ թեմաները`
• Կանայք ՏՏ ոլորտում
• Ինչո՞ւ ընտրել ՏՏ ոլորտը, ինչպե՞ս հզորանալ և ունենալ ֆինանսական կայունություն
• Կանանց զբաղվածությունը մարզերում
• Կրթություն և աշխատանք։

Միջոցառման պաշտոնական բացման հյուրերն են ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի նախարարը և Հայաստանում ԱՄԷ-ի Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին:

Միջոցառումը կազմակերպվում է ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանում ԱՄԷ-ի Դեսպանության և Զայեդ բարեգործական և հումանիտար հիմնադրամի հետ համատեղ։

Գրանցման համար անցեք՝ հղումով։

Միջոցառման օրակարգի հետ ծանոթանալու համար կարող եք զանգահարել՝ +37494034034 հեռախոսահամարին։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ