Sevan Startup Summit-ը վերադառնում է Սևան

Վերջին լուրերը
Sevan Startup Summit-ը վերադառնում է Սևան
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մայիսի 2-ին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և Սևան ազգային պարկ ՊՈԱԿ-ը կնքել են տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր, ըստ որի «Սևան Ստարտափ Սամմիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվել է նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ հատվածում։

«Երկար սպասված այս պայմանագիրը ամուր հիմքեր է տալիս մեզ վերականգնելու սամմիթի ամենամյա բնույթը, և այս տարի ինչպես նախկինում հուլիսի վերջին շաբաթը հավաքվել մեկ հարկի տակ և իրականություն դարձնել երկար սպասված #SevanStartupSummit2023-ը»,- հայտարարության մեջ նշել են ֆորումի կազմակերպիչները։

Այս տարի բիզնես ֆորումը կանցկացվի հուլիսի 23-29-ը։ Մասնակցության հայտերը բաց են։

Sevan Startup Summit-ը վերջին անգամ Սևանում անցկացվել է 2019-ին՝ հյուրընկալելով շուրջ 10 հազ. մասնակցի՝ աշխարհի շուրջ 45 երկրից։ Միջոցառման շրջանականերում ձեռք բերված ներդրումային պայմանավորվածությունները գերազանցել են $1 մլն։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները