Երեկ տրվեց «Sevan Startup Summit 2024» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի մեկնարկը, որը տեղի է ունենալու հուլիսի 21-27-ը՝ Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղի հարակից ափամերձ տարածքում։
Միջոցառումն իր մեջ ներառում է բազմաթիվ սեմինարներ, պանելային քննարկումների, խարույկի շուրջ զրույցներ, ժամանցային միջոցառումներ։ Այս ամենի շրջանակում էլ տարբեր փուլում գտնվող ստարտափներն իրենց գաղափարներն են ներկայացնում ներդրողներին և մենթորներին:
Միջոցառման բացումն ազդարարող արարողությունից առաջ միջոցառման կազմակերպիչները՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ միասին, շրջել են տաղավարներով և ծանոթացել ամենամյա վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումի ընթացքին:
Միջոցառման բացմանը նախարարը ելույթ է ունեցել և միջոցառման մասնակիցներին մաղթել հաջող և ոգեշնչող շաբաթ:
«Սևան ստարտափ սամիթ» վրանային ոչ պաշտոնական բիզնես ֆորումին ամեն տարի մասնակցում են հարյուրավոր ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ, բանախոսներ, մենթորներ աշխարհի տասնյակ երկրներից՝ քննարկելու բիզնես-տեխնոլոգիական գաղափարներ, ներդրումային ծրագրեր, տարբեր թեմաներ: Այն Հայաստանում կազմակերպվում է 2016 թվականից, իսկ 2018 թվականից ի վեր՝ նաև Արաբական Միացյալ Էմիրություններում և Հնդկաստանում:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: