Հուլիսի 23-ին մեկնարկեց Sevan Startup Summit-ը (#SSS23): Մեկ շաբաթ շարունակ բիզնես և տեխնոլոգիական ոլորտի մասնագետները, հայտնի կազմակերպությունների հիմնադիրներն ու ամենատարբեր ստարտափները հավաքվել են Դարանակ գյուղի ափամերձ հատվածում՝ փոխանակվելու ոլորտի վերաբերյալ իրենց փորձով ու գիտելիքներով:
Տեխնոլոգիական և կրթական ոլորտներին աջակցելու, նորարարական գաղափարները և ստարտափներին խրախուսելու նպատակով Team Telecom Armenia-ն միացել է միջոցառմանը՝ որպես տեխնոլոգիական գործընկեր։
Կրթական ծրագիրը հագեցած է բիզնես աշխարհի փորձառու և հայտնի ներկայացուցիչների հետ դասախոսություններով, վորքշոփերով, մենթորինգի սեսիաներով, պանելային քննարկումներով, նեթվորքինգային հնարավորություններով և քննարկումներով։
Սամմիթին հատուկ Խարույկի շուրջ քննարկումները՝ Campfire talk-երը նույնպես վերադարձել են․ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը երիտասարդ մասնագետների հետ զրուցեց տեխնոլոգիաների զարգացման գործում տելեկոմ ոլորտի կարևորության մասին։
Միջոցառման ընթացքում անցկացվում է նաև միկրոաքսերելացիոն կրթական ծրագիր, որը ստեղծված է վաղ և աճի զարգացման փուլերում գտնվող ստարտափների համար։
SSS23-ի և Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի ելույթին անդրադարձն էլ դիտե՛ք How2B-ի անդրադարձում՝
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: