ServiceTitan ընկերությունը՝ Forbes-ի Cloud 100 2024-ի 6-րդ հորիզոնականում

Վերջին լուրերը
ServiceTitan ընկերությունը՝ Forbes-ի Cloud 100 2024-ի 6-րդ հորիզոնականում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայ հիմնադիրներ ունեցող ServiceTitan-ը` ԱՄՆ-ում և Կանադայում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ամպային և շարժական ծրագրային լուծումներ տրամադրող առաջատար հարթակը, հեղինակավոր Forbes պարբերականի (Bessemer Venture Partners-ի և Salesforce Ventures-ի հետ համագործակցությամբ) կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների 2024-ի ցանկում 6-րդն է։

«Մեր հաճախորդներն ապավինում են մեր համալիր և եզակի ծրագրին՝ իրենց բիզնեսը կառավարելու, ավելի շահութաբեր դառնալու և իրենց հաճախորդների համար բացառիկ փորձառություն ապահովելու համար։ ServiceTitan-ում մեր նպատակն է շարունակել ապահովել նրանց անհրաժեշտ տեխնոլոգիաներով և օպտիմալացնել նրանց բիզնեսի բոլոր ասպեկտները: Հպարտ ենք, որ ևս մեկ անգամ ընդգրկվել ենք Forbes Cloud 100-ում», – ասել է ServiceTitan-ի գործադիր տնօրեն և համահիմնադիր Արա Մահդեսյանը: 

Արդեն իններորդ տարին անընդմեջ Cloud 100-ը ամեն տարի վերանայում է ամպային ստարտափների և մասնավոր ընկերությունների լավագույնների ցանկը: Cloud 100-ի գնահատման գործընթացը ներառում է ընկերությունների վարկանիշը չորս գործոնով՝ շուկայի առաջատարություն (35%), գնահատված արժեք (30%), գործառնական չափանիշներ (20%), մարդիկ և մշակույթ (15%): 

ServiceTitan-ը վերջերս է ընդլայնվել՝ ձեռք բերելով Convex-ը: Convex-ը վաճառքի և առաջխաղացման առաջատար հարթակ է, որն ստեղծված է հատուկ կոմերցիոն բիզնեսներին սպասարկող կապալառուների համար: 2024-ի հունիսին ServiceTitan-ը հայտարարեց բացառիկ համագործակցության մասին Southland Industries-ի՝ մեխանիկական, էլեկտրական և սանտեխնիկական (MEP) առաջատար կոմերցիոն ընկերության հետ: Այս տարվա սկզբին ServiceTitan-ը հրապարակեց իր Կոմերցիոն ծառայությունների երկրորդ տարեկան հաշվետվությունը՝ ընդգծելով կոմերցիոն ոլորտի համար նոր տեխնոլոգիաներ ինտեգրելու և շուկայական փոփոխվող պայմաններում հաճախորդների և բիզնեսների աճը խթանելու հնարավորությունը:

Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ի թիմը բաղկացած է ավելի 2800 աշխատակցից, որոնցից ավելի քան 400-ն աշխատում են ընկերության՝ 2018-ի դեկտեմբերին բացված հայաստանյան գրասենյակում։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները