SEO երկամսյա անվճար դասընթաց՝ ոլորտում խորանալ ցանկացողների համար

Կազմակերպիչ՝ SEO համայնք
Ձևաչափ՝
 առցանց
Երբ՝ 
հուլիսի 25 — սեպտեմբերի 23
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 23

Դասընթացի մասին

SEO համայնքը կազմակերպում է անվճար SEO (Որոնողական համակարգերում օպտիմալացում) դասընթաց այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են խորանալ այս ոլորտում։

Դասընթացը անվճար է, կարող են մասնակցել 16-26 տարիքի երիտասարդներ, ովքեր տիրապետում են A2/B1 անգլերենի, գրագետ տիրապետում են համակարգչին ու թվային գործքիներին, իրենց ապագան տեսնում են թվային մարքեթինգում և հատկապես SEO-ում։

Իսկ 26-ից բարձր տարիքի լինելու դեպքում պարտադիր է այժմ թվային մարքեթիինգում աշխատելըև անգլերենի B1 կամ ավելի բարձր մակարդակ ունենալը։ Ընտրվելու են 40 մասնակից (30-ը 16-26 տարիքի և 10-ը 24-ից բարձր տարիքի)։

Դասընթացը կազմված է 6 մոդուլից՝ ընդհանուր 30 դասով։ Դասերն անցկացվելու են երկուշաբթի, երեքշաբթի և ուրբաթ օրերին ժամը 21։00 օնլայն տարբերակով Zoom-ի միջոցով։

Դասընթացի ընթացքում ուսումնասիրվելու են

  • Որոնողական համակարգերը և նրանց աշխատանքը
  • SEO-ի երեք տեսակները՝ տեխնիկական, On-page, Off-page
  • Տարբեր գործիքներ, ստրատեգիաներ և տակտիկաներ

Դասընթացի մոդուլներին և ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ժամանակացույցին՝ այստեղ։ Իսկ մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել այս հարցաշարը։

Կարդացե՛ք նաև

Աշխատանք

Դասընթացներ

Միջոցառումներ