ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) և Binance-ը համաձայնության են եկել գործը համատեղ կարճելու վերաբերյալ

Վերջին լուրերը
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) և Binance-ը համաձայնության են եկել գործը համատեղ կարճելու վերաբերյալ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) և կրիպտոարժույթների Binance բորսան հայտարարել են 2023 թվականի հունիսին սկսված դատական ​​​​հայցը կարճելու վերաբերյալ համատեղ համաձայնագրի մասին: Գործը կարճելու մասին փաստաթուղթը ներկայացվել է Կոլումբիայի շրջանի ԱՄՆ շրջանային դատարան:

Դատական ​​​​հայցը վերաբերում էր Binance Holdings Limited-ի, BAM Trading Services Inc.-ի, BAM Management US Holdings Inc.-ի և Binance-ի հիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Չանպեն Չժաոյի գործունեությանը: SEC-ը մեղադրել է պատասխանողներին դաշնային արժեթղթերի մասին օրենքները խախտելու մեջ, մասնավորապես՝ Binance-ը որպես չգրանցված բորսա և բրոքեր-դիլեր շահագործելու մեջ:

2024 թվականի հոկտեմբերին SEC-ը ներկայացրել է փոփոխված հայց՝ ընդլայնելով մեղադրանքների ցանկը: 2025 թվականի հունվարին SEC-ի նախագահի պաշտոնակատար Մարկ Ուեդան հայտարարել է կրիպտոակտիվների կարգավորման շրջանակ մշակելու աշխատանքային խմբի ստեղծման մասին: Նույն ժամանակահատվածում կողմերը համատեղ միջնորդություն են ներկայացրել գործը 60 օրով կասեցնելու վերաբերյալ, ինչը այսօրվա համաձայնագրի առաջին քայլն էր:

Binance-ի խոսնակը մեկնաբանել է որոշումը. «SEC-ի կողմից Binance-ի դեմ գործի մերժումը շրջադարձային պահ է: Մենք խորապես շնորհակալ ենք նախագահ Փոլ Ատկինսին և Թրամփի վարչակազմին՝ այն բանի համար, որ նրանք գիտակցեցին, որ նորարարությունը չի կարող ծաղկել հարկադրական կարգավորման միջավայրում: Միացյալ Նահանգները վերադափոխվել է և կրկին առաջնորդում է բլոկչեյն տեխնոլոգիայի ապագան»:

Շատերի կողմից համաձայնագիրը դիտվում է որպես շրջադարձային կետ ԱՄՆ կարգավորող մարմինների և կրիպտո արդյունաբերության միջև երկխոսության մեջ, որը բացում է դուռը երկրում թվային ակտիվների կարգավորման ավելի չափավոր և նախաձեռնողական մոտեցման համար:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները