Seaside Startup Summit-ը վերադառնում է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը տեղի կունենա փետրվարի 23-25-ը ԱՄԷ-ի Ռաս Ալ Խայմա էմիրությունում (Longbeach Campground, Ras Al Khaimah, UAE):
Seaside Startup Summit UAE 2024-ը կհամախմբի ՏՏ ընկերությունների, ստարտափ թիմերի, ոլորտով հետաքրքրված այցելուների և ներդրողների, ովքեր հետաքրքրված են այդ տարածաշրջանի լավագույն ստարտափներով։
Ստարտափ թիմերն արդեն կարող են գրանցվել միջոցառմանն այստեղ։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։