“Scientific Computing with Python” թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
"Scientific Computing with Python" թեմայով անվճար դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝  AITC / Armenian-Indian Center for Excellence in ICT, ANSCC — Armenian National Supercomputing CenterEnterprise Incubator Foundation (EIF)
Մեկնարկ՝
 հունիսի 19
Որտեղ՝ AITC կենտրոն

Միջոցառման մասին․

Մեկնարկում է «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» (ANSCC) ծրագրի ներքո իրականացվող անվճար դասախոսությունների շարքի “Scientific computing with Python” դասընթացը։

Դասընթացը համատեղում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասաժամեր: Դասընթացի ընթացքում, մասնավորապես, կներկայացվի, թե ինչպես Python-ը կարող է օգտագործվել զուգահեռ ճարտարապետությունների վրա և ինչպես օպտիմիզացնել միջուկի կարևոր մասերը՝ օգտագործելով տարբեր գործիքներ:

Դասախոսությունը կվարի Եվգենի Մամասախլիսովը` Biosim ընկերությունում արհեստական բանականության գծով խորհրդատու, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, Ռուս-հայկական համալսարանի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի պրոֆեսոր։

Դասընթացի ծրագիրը ներառում է հետևյալ հիմնական թեմաները՝

  • Introduction to Python: Installation, Anaconda3, Python3, NumPy, SciPy
  • Python classes and objects
  • Linear algebra with NumPy
  • Basic concepts of programming: Numerical integration. Solutions for non-linear equations. Approximation of data. Least squares approximation. Convergence analysis and optimization
  • Data manipulation with Pandas
  • Introduction to Scikit-learn

Մասնակցել կարող են ներկա և ապագա (ուսանող) մասնագետներն, ովքեր ցանկանում են ուսումնասիրել HPC-ի արտադրողականության բարձրացումը, որը հնարավոր է դարձել Python-ի միջոցով:Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ նախնական գիտելիքներ գծային հանրահաշվից և Python-ի հիմունքներից։

Դասընթացի ընդհանուր տևողությունը 12 ժամ է՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 16:00-18:00-ին։

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունիսի 15-ը լրացնել այս առցանց հայտաձևը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները