Գիտական ինկուբացիայի ծրագրի 2րդ փուլն ընդունում է միջազգային հայտեր

Վերջին լուրերը
Գիտական ինկուբացիայի ծրագրի 2րդ փուլն ընդունում է միջազգային հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ EIF
Վերջնաժամկետ՝
 ապրիլ 30
Գրացման հղում՝ https://bit.ly/3uIeOIB

Միջոցառման մասին․

- Advertisement -
Գիտական ինկուբացիայի ծրագրի 2րդ փուլն ընդունում է միջազգային հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարում է PMI Science-ի աջակցությամբ իրականացվող Գիտական ինկուբացիայի ծրագրի 2023թ. միջազգային հայտերի ընդունման 2-ին փուլի մեկնարկի մասին:

Ծրագրի նպատակն է աջակցել գիտնականներին, ընկերություններին և հետազոտական ​​հաստատություններին աշխարհի տարբեր ծայրերից՝ առաջ քաշելու բեկումնային գաղափարներ, վարկածներ և կառավարելու բիզնես կառույցների ստեղծման գործընթացը՝ հիմնվելով գիտական ​​արդյունքների վրա։

Ծրագրի արդյունքում մի շարք թիմեր կստանան մինչև 100 000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում և ոչ ֆինանսական ռեսուրսներ, կսկսեն աշխատել հայեցակարգերի ապացուցման, նախատիպերի մշակման ուղղությամբ:

Դիմել կարող են անհատներ և հետազոտողների խմբեր՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ինժեներներ՝ համալսարաններից, գիտահետազոտական ​​ինստիտուտներից և բարձր տեխնոլոգիական ընկերություններից ամբողջ աշխարհից:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև ապրիլի 30-ը լրացնել այս հայտադիմումը։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները