Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը հայտնել է, որ անցյալ սեպտեմբերին ներկայիս ChatGPT 4.0 համակարգում իր ձայնը օգտագործելու առաջարկ է ստացել՝ OpenAI գլխավոր գործադիր տնօրեն Սեմ Ալթմանի կողմից։
Ալթմանը նշել է, որ առաջարկն ընդունելով դերասանուհին կամուրջ կհանդիսանա տեխնոլոգիական կազմակերպությունների և արվեստագետների միջև՝ արահետսական բանականության և մարդկանց շփման ընթացքն ավելի հարմարավետ դարձնելով։
Սակայն, անձնական պատճառներից ելնելով Յոհանսոնը մերժում է այս առաջարկը, իսկ 9 ամիս անց տեղեկանում, որ Sky» նորագույն համակարգի ձայնը չափազանց նման է իր ձայնին։
«Երբ ես լսեցի թողարկված ձայնը, ցնցվեցի, զայրացա և չէի կարողանում հավատալ իրողությանը։ Պարոն Ալթմանը նույնիսկ ակնարկել է, որ նմանությունը միտումնավոր է ստացված՝ թվիթելով մեկ բառ՝ «Նա»՝ ակնակրելով «Նա» ֆիլմը, որտեղ ես կարդացել եմ չաթ համակարգ Սամանթայի ձայնը», – նշել է դերասանուհին։
Յոհանսոնի խոսքով՝ ChatGPT 4.0 -ի թողարկումից երկու օր առաջ պարոն Ալթմանը կրկին կապմվել է իր գործակալի հետ՝ խնդրելով դերասանուհուն վերանայել որոշումը, սակայն, մինչ պատասխանելը, համակարգն արդեն գործարկվել է։
Այս առիթով դերասանուհու իրավաբանները 2 նամակ են ուղարկել OpenAI ընկերությանը՝ պահանջելով բացատրել, թե ինչպես է ստեղծվել «Sky» համակարգի ձայնը։ Դրանից հետո ընկերությունը, դժկամորեն, համաձայնվել է հեռացնել այդ ձայնը:
«Այս ժամանակներում, երբ մենք բոլորս պայքարում ենք կեղծիքների դեմ՝ մեր աշխատանքի, մեր ինքնության պաշտպանության ահամար, կարծում եմ, կարևոր է այս տեսակ հարցերի պարզաբանումը։ Ես սպասելու եմ համապատասխան օրենսդրության ընդունմանը, որը կօգնի երաշխավորել անհատական իրավունքների պաշտպանությունը», – գրել է դերասանուհին։
Հիշեցնենք, որ OpenAI-ի տնօրեն Միրա Մուրատին հերքել էր այն պնդումը, թե Յոհանսոնի ձայնի նմանակումը միտումնավոր է եղել։
Այս մասին մեր նախորդ հրապարակումը կարդացեք այստեղ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: