Ֆիքսված երթուղիներով շարժվող րելսային տրանսպորտն առաջիններից է, որ ավտոմատացված է: Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են, որ մայրաքաղաքում սկսում է գործել աշխարհի ամենաերկար առանց վարորդի մետրոյի համակարգը։ Այս համակարգի երեք գիծ շահագործման է հանձնվել այս տարվա դեկտեմբերի 1-ին։
Հաջորդ տարվա հունվարին Էր-Ռիադում կգործարկվի մետրոյի ևս մեկ առանց վարորդի գիծ, որից հետո դրան կմիանան ևս երկուսը։
Ընդհանուր առմամբ, մետրոյի ավտոմատացված գծերի երկարությունը հասնում է 176 կմ-ի։ Տրանսպորտային համակարգն ընդգրկում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի առանցքային տարածքները և բիզնես կենտրոնները, ինչպես նաև մշակութային տեսարժան վայրերը։ Ընդհանուր առմամբ, գործում է 85 կայան և դրանց ինտերիերը խնամքով նախագծված է` հեշտացնելու նավիգացիան և երթևեկությունը:
Համակարգը նախատեսված է օրական 3,6 միլիոն մարդու ուղևորահոսքի համար։ Այն նախատեսված է մայրաքաղաքի վերգետնյա ճանապարհների խցանումները նվազեցնելու և ածխաթթու գազի արտանետումները տարեկան 12,5 միլիոն տոննայով նվազեցնելու համար: Մետրոպոլիտենը որպես շարժակազմ կօգտագործի Alstom Metropolis (69 հատ) և Innovia Metro (47 հատ) էլեկտրական գնացքները։
Հաշվի առնելով տեղի ավանդույթները՝ վագոնները բաժանվելու են երեք դասի՝ առաջին կարգի, ընտանեկան և չամուսնացածների համար։
Վագոնները հագեցած են լուսադիոդային լուսավորությամբ, տեղեկատվական դիսփլեյներով և օդորակման համակարգով։ Ավտոմատացումը վերահսկում է գնացքների սահուն շարժումը կայարանների և վագոնների դռների միջև:
Գնացքների կառավարման ավտոմատ համակարգն արդեն փորձարկվել է Բուդապեշտում, Սիդնեյում եւ Թայբեյում։