Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնաբերել է բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և տնտեսական մրցակցության խախտման դեպք «Սաս-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից։
Ընկերությունը տուգվանել է 28.536.000 դրամով։
Հիշեցնենք, որ Տնտեսական Մրցակցության մասին օրենքում փոփոխությունների շրջանակում սահմանավել է, որ առևտրային ցանցերը պետք է ունենան պայմանագիր մատակարարի հետ և մատակակարին վճարել 30-օրյա ժամկետում՝ պարենային ապրանքների և 60-օրյա ժամկետում ոչ պարենային ապրանքների համար։
Եթե տվյալ ժամկետները խախտվում են, կամ նախկինում կուտակված պարտքերը առևտրային ցանցերը շարունակում են չմարել, ապա կարող եք կապ հաստատել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ՝ [email protected], 374 (60) 830840։
Կարևոր է իմանալ, որ Մրցակցության Պաշտպանության Հանձնաժողովը վարույթ հարուցելուց հետո առևտրային ցանցից պահանջում է տեղեկատվություն ոչ միայն այն տնտեսվարող սուբյեկտի վճարների մասին, որը ներկայացրել է հաղորդումը, այլ ուսումնասիրություն է անցկացնում տվյալ ապրանքի կատեգորիայի բոլոր մատակարարների վերաբերյալ՝ ապահովելով հաղորդումը ներկայացրած անձի գաղտնիությունը: