Կանանց բռնությունից պաշտպանող հայկական Safe YOU հավելվածը մասնակցել է ՄԱԶԾ-ի (United Nations Development Programme – UNDP) կողմից կազմակերպված BOOST Women Innovators 12 շաբաթյա առցանց ծրագրին և ճանաչվել է հաղթող Եվրոպայից և Կենտրոնական Ասիայից 40-ից ավել նորարար Կանանց լուծումների շրջանում։
Բջջային հավելվածը ներբեռնելով՝ օգտատերը հնարավորություն է ստանում վտանգավոր իրավիճակում HELP կոճակի մեկ սեղմումով դիմել օգնության։ Ընդամենը 3 վայրկյանների ընթացքում օգտատիրոջ անուն–ազգանունը և իրական ժամանակում նրա տեղորոշման տվյալը ուղարկվում է միանգամից մի քանի հասցեատերերի, այդ թվում՝ ոստիկանություն։
BOOST Women Innovators-ը ինովացիոն զարգացման տարածաշրջանային ծրագիր է, որը կազմակերպվում է ՄԱԶԾ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կողմից:
Ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։