SADA-ն ընդունել է եկամուտների նոր գլխավոր տնօրեն՝ գլոբալ գերարագ աճը խթանելու համար

Վերջին լուրերը
SADA-ն ընդունել է եկամուտների նոր գլխավոր տնօրեն՝ գլոբալ գերարագ աճը խթանելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի և տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ն հայտարարեց Սենդի Հոգանի՝ եկամուտների գծով առաջին համաշխարհային գլխավոր տնօրենի (CRO) նշանակման մասին: SADA-ի Երևանի գրասենյակից տեղեկացանք, որ որպես եկամուտների գծով գլխավոր տնօրեն, Հոգանը նաև կհամակարգի SADA-ի գերարագ աճը, այդ թվում` Հայաստանի գրասենյակի համապատասխան ուղղությունը։


SADA-ն այս տարի Inc. ամսագրի կողմից ընդգրկվել է Ամերիկայի 50 լավագույն աշխատատեղերի ցուցակում: Ընկերությունում տարբեր տարիների աշխատանքի են անցել բարձրակարգ մասնագետներ/ինժեներներ Amazon-ից, Google-ից, Microsoft-ից, Apple-ից: Իսկ Հոգանը SADA տեղափոխվելուց առաջ տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոններ VMware-ում, Rackspace-ում և Cisco- ում։ 

- Advertisement -
SADA-ն ընդունել է եկամուտների նոր գլխավոր տնօրեն՝ գլոբալ գերարագ աճը խթանելու համար

«SADA-ի շարունակական հաջողությունը չափվում է մեր երկարաժամկետ ազդեցությամբ, որը թողնում ենք մեր հաճախորդների վրա՝ նրանց փոխակերպման ճանապարհի ընթացքում։ Սենդիի հաճախորդակենտրոն մոտեցումը համահունչ է մեր «Customer for Life» բիզնես մոդելի հետ, և սա նրան դարձնում է մեր թիմի կատարյալ մաս։ Ես ուրախ եմ ողջունելու նրան SADA ընտանիքում և անհամբեր սպասում եմ համաշխարհային աճին, որին մենք ականատես կլինենք նրա հետ միասին», — ասել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

SADA-ն Հայաստանում գրասենյակ է բացել անցած տարի՝ SADA GDC in Armenia-ն։ Ընկերությունը գրասենյակներ ունի նաև Կանադայում, Իռլանդիայում, իսկ վերջերս Հնդկաստանում ձեռք է բերել ByteWave Digital-ը, որը ներկայում կոչվում է SADA -Հնդկաստան: SADA GDC in Armenia-ն նույնպես սպասարկում է համաշխարհային հաճախորդներին և երկու նպատակ ունի. «Մատակարարման և աջակցության լրացուցիչ ծառայություններ տրամադրել Google Cloud-ը ներդնող ընկերություններին և զարգացնել ՏՏ ոլորտի մասնագետների տեխնիկական հնարավորությունները մի տարածաշրջանում, որն արագորեն դառնում է ճանաչված եվրոպական տեխնոլոգիական հանգույց»,- նշված է SADA-ի հաղորդագրության մեջ։ 

Աշխատանքային պայմաններն ու աշխատակիցների նկատմամբ մոտեցումները նույնն են SADA-ի բոլոր գրասենյակներում, ներառյալ Հայաստանը: Այս պահին ընկերության Հայաստանի գրասենյակում կա 17 նոր աշխատատեղ․ պատրաստ են ընդունել ամպային տեխնոլոգիաների մասնագետներ, տվյալների ճարտարագետներ (data engineers), ծրագրերի կառավարման, բիզնեսի զարգացման մասնագետներ, ֆինանսական վերլուծաբան և այլ մասնագետներ։ Բացի գրավիչ աշխատանքային պայմաններն ու բոնուսները, SADA-ի մասնագետներն իրենց կատարելագործման համար նաև աջակցություն են ստանում ընկերությունից: 

«Հայաստանի գրասենյակը մասնագետների է ընդունում նաև հարակից երկրներից, օրինակ, վերջերս ամպային ինժեներների ենք ընդունել Հնդկաստանից, Ռուսաստանից: Բոլոր դեպքերում էլ ընտրությունը կատարվում է երկու կարևոր սկզբունքով. թեկնածուի համապատասխանությունը SADA-ի մշակույթին և տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակը»,- նշեց SADA GDC Armenia-ի գործառնական գլխավոր տնօրեն Սյուզաննա Ազոյանը:

Հայաստանի գրասենյակը շատ արագ է աճում, ոչ միայն աշխատակիցների թվով, այլև համաշխարհային մակարդակի հաճախորդ-ընկերություններով:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները