Ռուս գիտնականները պլազմային շարժիչի նախատիպ են մշակել՝ դեպի Մարս 30-60 օրում ուղևորություններ կատարելու համար

Վերջին լուրերը
Ռուս գիտնականները պլազմային շարժիչի նախատիպ են մշակել՝ դեպի Մարս 30-60 օրում ուղևորություններ կատարելու համար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուս գիտնականները պլազմային շարժիչի նախատիպ են մշակել, որի նպատակն է 30-60 օրում ուղևորություններ կատարել դեպի Մարս, գրում է techspot.com-ը։

Գիտնականները ստեղծել են պլազմային էլեկտրական հրթիռային շարժիչի լաբորատոր նախատիպ, որը կարող է հեղափոխություն անել տիեզերագնացության ոլորտում:

Մագնիսական պլազմային արագացուցիչի վրա հիմնված այս շարժիչ համակարգը խոստանում է զգալիորեն կրճատել միջմոլորակային ճանապարհորդության ժամանակը, ինչը պոտենցիալ հնարավորություն կտա դեպի Մարս ուղևորություններ կատարել ընդամենը մեկից երկու ամսում:

Ռուս գիտնականները պլազմային շարժիչի նախատիպ են մշակել՝ դեպի Մարս 30-60 օրում ուղևորություններ կատարելու համար

Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական ​​կորպորացիայի՝ «Ռոսատոմ»-ի կողմից վերջերս ստեղծել է նոր տիեզերանավի շարժիչ՝ տպավորիչ բնութագրերով: Այն զգալիորեն գերազանցում է ավանդական քիմիական հրթիռային շարժիչների հնարավորությունները, որոնք ունակ են առաջացնել առնվազն 6 մղում և առնվազն 100 կմ/վրկ հատուկ իմպուլս։

«Ռոսատոմ» գիտահետազոտական ​​ինստիտուտի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսեյ Վորոնովի խոսքով՝ ներկայումս սովորական շարժիչներով թռիչքը դեպի Մարս կարող է տևել գրեթե մեկ տարի՝ մեկ ուղղությամբ, ինչը վտանգավոր է տիեզերագնացների համար տիեզերական ճառագայթման և ճառագայթման ազդեցության պատճառով։ Պլազմային շարժիչների օգտագործուման արդյուքնում կրճատվող ժամանակը հնարավոր կդարձնի տիեզերագնաց ուղարկել Մարս և վերադառնալ:

Շարժիչը դեռ նախատիպի փուլում է և դեռևս հեռու է իրական տիեզերական առաքելություններում օգտագործելուց։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները